Amazon–ն արդեն ավելի շատ էլեկտրոնային գրքեր է վաճառում, քան՝ տպագիր

14:28 • 20.05.11

Աշխարհի ամենախոշոր ինտերնետային Amazon խանութում վաճառվող էլեկտրոնային գրքերի թիվը գերազանցել է նրա կողմից իրացվող տպագիր հրատարակությունների թիվը, ըստ «Ռիա նովոստիի»՝ հայտնել է ընկերությունը։

«Մենք գիտեինք, որ դա տեղի էր ունենալու, սակայն չէինք կարծում, որ այսքան շուտ։ Մենք արդեն 15 տարի է՝ վաճառում ենք տպագիր գրքեր, իսկ մեր Kindle ընթերցողի համար նախատեսված էլեկտրոնային գրքերն ընդամենը չորս տարի է, ինչ վաճառվում են»,–ասել է Amazon–ի ղեկավար Ջեֆ Բեզոսը։

Amazon–ի հերթական ձեռքբերումն անակնկալ չէր ոլորտի համար։ Անցյալ տարվա ամռանը էլեկտրոնային գրքերի վաճառքն այստեղ անցել էր կոշտ կազմով գրքերի, իսկ 2011–ի հունվարին՝ փափուկ կազմով տպագիր գրքերի վաճառքը։

Այդուհանդերձ, Forrester Research–ի վերլուծաբաններն առաջարկում են դեռ չնետել տպագիր գրքերը, քանի որ, ըստ ընկերության, լայն ժողովրդականություն վայելող գրականության միայն 14 տոկոսն է վաճառվում էլեկտրոնային տեսքով, գրում է The New York Times–ը։

Amazon–ն արդեն ավելի շատ էլեկտրոնային գրքեր է վաճառում, քան՝ տպագիր