Facebook-ը միացել է մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարին

01:01 • 21.05.11

Facebook սոցիալական ցանցը միացել է Microsoft ընկերության նախաձեռնած մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարին:

2011-ի մայիսի 20-ից Facebook-ը նկարների զտման համար կօգտագործի Microsoft-ի կողմից ստեղծված PhotoDNA համակարգը: Այդ համակարգի աշխատանքի էությունն այն է, որ ստուգվող նկարը բաժանվում է փոքր մասերի ու դրանցից յուրաքանչյուրն առանձին-աձանձին հետազոտվում է, հաղորդում է The New York Times-ը:

Microsoft ընկերության մասնագետները հայտարարել են, որ նման մոտեցումն էապես կմեծացնի զտման արդյունավետությունը: Ընկերությունն արդեն փորձարկել է ծրագիրը Hotmail և Bing ծառայություններում:

Բացի մանկական պոռնոգրաֆիայից, PhotoDNA-ն կզտի բռնություն, անձնական ստորացում ու այլ հանցավոր գործողություններ արտահայտող նկարները:
 

Facebook-ը միացել է մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարին