Նոր հաքերային հարձակում Sony-ի վրա
Թաիլանդում հաքերները կոտրել են Sony ընկերությանը պատկանող ճապոնական So-net ինտերնետ-փրովայդերի ռեսուրսները. սա արդեն մեկ ամսվա ընթացքում երրորդ հարձակումն է ընկերության ծառայությունների վրա։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հաքերները օգտատերերի հաշիվներից գողացել են 1225 դոլար արժողությամբ վիրտուալ միավորներ, հնարավոր է նրանք մուտք են գործել նաև օգտատերերի անձնական տվյալներ։
Անվտանգության փորձագետները հայտարարել են, որ հարձակումը հնարավոր է դարձել, քանի որ Sony-ն դեռ չի հասցրել վերացնել նախորդ հարձակումներից մնացած բոլոր խնդիրները։ Նրանք չեն բացառում նաև նոր հարձակումներ ընկերության ծառայությունների վրա։
Վերջերս հաքերներին հաջողվել էր կոտրել նաև Sony Online Entertainment և PlayStation Network խաղերի ծառայությունները և Qriocity մեդիասերվիսը։ Դրա հետևանքով նրանք մուտք էին գործել շուրջ 100 մլն օգտատերերի անձնական տվյալներ։










