Մարդու օրգանիզմի 90 տոկոսը կազմված է մանրէներից. գիտնական

11:46 • 23.05.11

Պարզվում է, որ մարդու մարմինը գրեթե ամբողջովին կազմված է միկրոօրգանիզմներից։ Սակայն վախենալ պետք չէ, գրում է Daily Mail–ը. այդ էակները կյանքի օտարածին տարրեր չեն։ Տրիլիոնավոր մանրէների համար մարդու օրգանիզմը կարծես հարազատ տուն լինի։

«Ըստ էության՝ մեր միայն 10 տոկոսն է մարդկային, մնացածը՝ մանրէներ են»,–հավաստիացնում է Իռլանդիայի Կորկ ինստիտուտից Ռոյ Դ. Սլիթորը։

Գիտնականի տվյլաներով՝ մարդու մարմնում կա մոտ 500 տեսակի մանրէ, որոնց բազմացման արդյունքում հասուն մարդու օրգանիզմում միաբջիջ օրգանիզմների թիվը կազմում է մոտ 100 տրիլիոն. օրինակ միայն աղիքներում ապրում է մոտ 2 կգ մանրէ։

Սլիթորի խոսքերով՝ մանրէները ոչ միայն մեր անբաժանելի մասն են, այլ նաև՝ մեր անփոխարինելի օգնականները՝ նպաստելով մեր իմունային համակարգի ամրապնդմանը, մարսողոթյանն ու վիտամինների արտադրությանը։