Փարիզում այսօր բացվում է ինտերնետի զարգացման խնդիրներին ուղղված ֆորում

12:24 • 24.05.11

Փարիզում այսօր բացվում է միջազգային ֆորում՝ նվիրված ինտերնետի զարգացման խնդիրներին։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հովանու տակ անցկացվող երկօրյա հանդիպմանը մասնակցում են առաջատար ինտերնետ-ընկերությունների (Microsoft, Google և Facebook) ղեկավարները, բարձր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, հասարակական գործիչներ։

Քննարկման գլխավոր թեմաներից մեկը կլինի ինտերնետում խոսքի ազատությունը, այն կառավարելու թույլատրելիությունը և այդպիսի կառավարման հնարավոր սահմանները։

Ենթադրվում է, որ ֆորումի ընթացքում արված եզրակացությունները կներկայացվեն «մեծ ութնյակի» երկրների առաջնորդներին, որոնք այս շաբաթ Ֆրանսիայում կհավաքվեն գագաթնաժողովի։
 

Փարիզում այսօր բացվում է ինտերնետի զարգացման խնդիրներին ուղղված ֆորում