Գերմանացի գիտնականները «անտեսանելի սմարթֆոն» են ստեղծել (տեսանյութ)
Պոտսդամի Գասսո Պլատների ինստիտուտից (Գերմանիա) մի խումբ գիտնականներ «անտեսանելի սմարթֆոն» են ստեղծել։ Զգայուն տեսախցիկից և խորաչափից կազմված այս համակարգը թույլ է տալիս հետևել օգտատիրոջ հպումները իր ձեռքի ափի մեջ, որպեսզի դրանք հետագայում փոխանցվեն բջջային սարքի համար հասկանալի կարգադրություններին, որոնք հաղորդվում են Wi-Fi–ի միջոցով։
Ներանցքի «սարք» է հանդիսանում օգտատիրոջ ափը, իսկ որպես ստիլուս օգտագործվում է մատը։ Գլխի վրա տեղակայված կառավարման բլոկը հետևում է ափի մեջ մատների շարժմանը՝ այդ տվյալները տեղափոխելով սմարթֆոնի համար նախատեսված կարգադրություններ։
«Անտեսանելի» սարքի հեղինակների կարծիքով՝ նոր ինթերֆեյսը կարժանանա այն օգտատերերի հավանությանը, որոնք այնքան լավ գիտեն սենսորային սմարթֆոնի վրա նշանների տեղակայությունը, որ կարող են աչքերը փակ կառավարել այն, գրում է Engadget–ը։










