Ռուսները կոտրել են iPhone 4-ը

20:01 • 25.05.11

Ռուսական Элкомсофта ընկերության տեխնիկական մասնագետները կոտրել են iPhone 4 սմարթֆոնների գործառնական համակարգը։ Այս մասին հայտնում է ռուսական Gazeta.ru կայքը։

«Ծրագիրը, որի օգնությամբ կարելի է Apple–ի սմարթֆոնների ծածկագրված ինֆորմացիայի հանդեպ մատչում ձեռք բերել, կարող են գնել միայն պետության ներկայացուցիչները՝ իրավապահ կառույցները և դատական փորձագետները»,– վստահեցրել են ընկերությունից։

Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կատալովը ընկերության բլոգում գրել է, որ iPhone սմարթֆոնները ինֆորմացիայի «հսկայական» քանակ են պարունակում՝ լուսանկարներ, SMS-ներ (այդ թվում՝ ջնջված), վերջին մի քանի ամիսների ընթացքում սարքի գտնվելու վայրի կոորդինատը, Google Maps–ի միջոցով դիտված քարտեզները, այցելած կայքերը և ինտերնետում այդ կայքերի գաղտնաբառերը։
 

Ռուսները կոտրել են iPhone 4-ը