Մասնիկներն արագացուցիչում գերազանցել են լույսի արագությունը

12:30 • 23.09.11

Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի գիտանականները ֆիքսել են մասնիկներ, որոնք շարժվում են լույսի արագությունը գերազանցող արագությամբ։

Այս հայտնագործությունը հակասում է Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսությանը, որի համաձայն լույսի արագությունը տիեզերքում առավելագույնն է և չի կարող գերազանցվել։

«Հիմա մենք փորձում ենք հասկանալ և բացատրել այս ֆենոմենը։ Եթե մեզ դա չհաջողվի, մենք կդիմենք աշխարհի ողջ գիտական հանրությանը», – աշխատանքների ղեկավարներից Անտոնիո Իրեդիտատոյի խոսքերը փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Գիտնականները պնդում են , որ Երկրի արտաքին միջավայրի հետ շատ քիչ գործակցող այս մասնիկների խմբաքանակը բաց է թողնվել կենտրոնի արագացուցիչի մեջ։ Այն անցել է մոտ 730 կիլոմետր, որի ընթացքում չափվել է մասնիկների արագությունը։

Մոտ ապագայում փորձերի արդյունքները հրապարակվելու են համացանցում։

Взгляд–ը գրում է, որ գիտնականների զգուշավորությունը հասկանալի է, քանի որ այս փաստի հաստատման դեպքում հարցականի տակ կդրվի ֆիզիկայի վերջին մոտ հարյուր տարվա զարգացումը։

Մասնիկներն արագացուցիչում գերազանցել են լույսի արագությունը