Կոդավորված կողպեք` դպրոցականներին հետևելու համար
Այսուհետև ֆրանսիացի ծնողները միշտ տեղյակ կլինեն, թե որտեղ է իրենց դպրոցական երեխան: A2 Kids Alert վերահսկող համակարգի միջոցով հնարավոր կինի հետևել դպրոցականներին` դպրոցից դուրս գալուց հետո: Կոդով կողպեքներները կամրացվեն երեխաների պայուսակներին: Խցանումների ժամանակ դայակի ուշանալու, երեխայի փախուստի կամ էլ պարզապես ծնողի մոռացկոտության դեպքում երեխաները պաշտպանված կլինեն հատուկ համակարգի շնորհիվ: Եթե երեխան դպրոց չի գնում, կարճ հաղորդագրություն է ուղարկվում ծնողին կամ երեխայի խնամքով զբաղվող մարմիններին: Այս ամսին հաղորդում է Le Figaro-ն:










