Երկիր մոլորակում գիրությամբ տառապողները ավելի շատ են, քան թերսնվողները

12:01 • 23.09.11

Կարմիր Խաչի տվյալներով` ներկայիս պարենային ճգնաժամի պայմաններում ավելի ու ավելի աճում է գիրությամբ տառապողների թիվը: Հումանիտար օգնությամբ զբաղվող կազմակերպությունը, որը գտնվում է Ժնևում, կազմել է իր տարեկան հաշվետվությունը` անդրադառնալով սննդի օգտագործման խնդիրներին` կարևորելով ոչ միայն անհավասարությունը հարուստների և աղքատների միջև, այլև սննդի գների կտրուկ աճը: Այս մասին հաղորդում է Le Figaro պարբերականը:

Կարմիր Խաչի տվյալներով` բնակչության 1,5 մլրդ-ը տառապում է գիրությամբ, մինչդեռ 925 մլն-ը թերսնվողներ են:

«Եթե ներկայիս շուկայական տնտեսության պայմաններում բնակչության 15%-ը սոված է, իսկ 20%-ը ավելորդ քաշ ունի, դա լուրջ խնդիր է մոլորակի համար»,- նշել է Կարմիր Խաչի գլխավոր քարտուղար Բեկել Գելետան:

Երկիր մոլորակում գիրությամբ տառապողները ավելի շատ են, քան թերսնվողները