Facebook-ը ավելացրել է like կոճակի գործառույթները

12:07 • 23.09.11

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցն ընդլայնել է like կոճակի գործառույթները, որն աժմ արդեն հանարվորություն կտա ցույց տալ օգտատիրոջ ակտիվության ոլորտը։ Այս մասին երեկ F8 կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։

Այսուհետ ցանցի հավելվածները ցուցադրելու են օգտատիրոջ՝ կոնտենտի հետ աշխատանքի բոլոր գործողությունները՝ երաժշտության ունկնդրումը, ֆիլմերի դիտումը կամ լրատվության ընթերցումը։ Այս ամենը հանարվորություն կտա ավելի ընդգրկուն տեղեկություն ունենալ օգտատիրոջ մասին։

Օգտատիրոջ գործողությունները տեսանելի են լինելու վերջերս ստեղծված ticker պանելի միջոցով։ Դա պետք է լուծի նաև «աղբային» հաղորդագրությունների խնդիրն ու հեշտացնի կայքի ինտերֆեյսը։

Բոլորովին վերջերս Facebook-ը ներկայացրել էր նաև ընկերներին տարբեր խմբերում միավորելու նոր միջոցներ, ինչը նորությունների հոսքը դարձրել էր ավելի հարմար։

Facebook–ի փոփոխությունները մասնագետները կապում են ոլորտում՝ GooglePlus ցանցի ի հայտ գալու հետ, գրում է «ՌԻԱ–Նովոստի»–ն։

Facebook-ը ավելացրել է like կոճակի գործառույթները