Խոսող լույսը` հեղափոխություն կապի ոլորտում (տեսանյութ)

20:49 • 23.09.11

Ապագայում լույսի միջոցով հնարավոր կլինի փոխանցել հսկայական ծավալի տեղեկություններ: Նույնիսկ սովորական գրասեղանի լամպը դեպի համացանց մուտք կապահովի և այն էլ արագ ու բարձր որակի:
Պիկ ժամերին, երբ հատկապես շատ մարդիկ են խոսում հեռախոսով կամ մտնում ինտերնետ, տվյալների փոխանցման գործընթացը դանդաղում է` ինտերնետը կախվում է: Օրինակ, դա կարող է տեղի ունենալ մարդաշատ մարզադաշտում, որտեղ երկրպագուները գրեթե միեւնույն ժամանակ գործածում են հեռախոսները, զանգահարում կամ էլեկտրոնային նամակներ են գրում, խաղի ընթացքի մասին պատմում ընկերներին և հարազատներին:

Deutsche Welle-ի հաղորդմամբ գերմանացի գիտնական, Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Հարալդ Հաասը (Harald Haas) մշակել է անլար տվյալների փոխանցման սկզբունքորեն նոր եղանակ` սովորական լույսի միջոցով: Դրա համար Հաասը մտադիր է օգտագործել էլեկտրամագնիսական սպեկտրի տեսանելի հատվածը: Սկզբունքը պարզ է, ժամանակակից լուսադիոդները վերափոխում են ինֆորմացիոն հոսքը լույսային տատանումների: Այս լույսային տատանումները, որոնք աննկատ են անզեն աչքով, հաղորդվում են էլեկտրոնային սարքերին` նոութբուքներին, այֆոններն և այլ, որոնց մեջ դեղադրված է հատուկ դետեկտոր:

Լույսի բարձր հաճախականությամբ տատանումները իր տեսակի Մորզեի այբուբենի լուսային տարբերակն է, որը հնարավորություն է տալիս հսկայական քանակի տվյալներ փոխանցել գերբարձր արագությամբ:

Ապագայում տվյալների փոխանցող կարող են դառնալ նույնիսկ փողոցային լուսարձակներն ու լուսաֆորները:


 

Խոսող լույսը` հեղափոխություն կապի ոլորտում (տեսանյութ)