Հաքերները ԱՄՆ-ում «Վրեժխնդրության օր» են նախապատրաստում
Anonymous հաքերային խումբը պլանավորել է սեպտեմբերի 24-ին`« Վրեժխնդրության օրվա» շրջանակում մի շարք կիբերհարձակումներ իրականացնել ԱՄՆ-ում:
Ինչպես խումբը տեղեկացնում է իր մամուլի հաղորդագրությունում, Anonymous-ը և կիբերազատագրման մի քանի այլ խմբեր պետք է «խաղաղ, բայց կատաղի ձևով» հայտնեն իրենց բողոքը երկրով մեկ:
Հարձակումների զոհ կդառնան Ուոլ-Սթրիթ ֆինանսական ինստիտուտները, կոռումպացված բանկերը, ինչպես նաև Նյու Յորքի ոստիկանությունը:
Խումբը հրավիրում է գրանցվել twitter-account @PLF2012- ում, որտեղ ամբողջ օրվա ընթացքում կլուսաբանվեն իրականացվող ակցիայի հաշվետվությունները:










