NASA-ի արբանյակը ընկել է Երկրի վրա. տեղն անհայտ է

11:48 • 24.09.11

ԱՄՆ–ի աերոտիեզերական ազգային գործակալության՝ NASA-ի 6 տոննա կշռող հետազոտական արբանյակը (որը NASA-ի կողմից տիեզերք էր ուղարկվել 1991թ.) այսօր առավոտյան ընկել է Երկրի վրա։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, դեռևս պարզ չէ, թե կոնկրետ որտեղ են ընկել արբանյակի բեկորները։

NASA–ի գիտնականներն ավելի վաղ կարծիք էին հայտնել, որ այդ  տիեզերական արբանյակի բեկորների կընկնեն Կանադայի, Աֆրիկայի, Ավստրալիայի, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների տարածքում։ Սպասվում էր, որ մթնոլորտ մտնելուն պես՝ արբանյակի մեծ մասը կայրվի:

Գիտնականներն այժմ փորձում են պարզել, թե կոնկրետ որտեղ է ընկել արբայնակը և երբ։

Ռուսական Vz.ru կայքը, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է, որ բեկորները նկատվել են Կանադայի արևմտյան Ալբերտա նահանգում։ Իսկ NASA-ի ներկայացուցիչներն ասել են, որ արբանյակը հնարավոր է՝ արդեն այրվել է մթնոլորտում։

NASA-ի արբանյակը ընկել է Երկրի վրա. տեղն անհայտ է