Որոշվել է այն վայրը, որտեղ ընկել է NASA-ի արբանյակը

21:50 • 24.09.11

ԱՄՆ–ի աերոտիեզերական ազգային գործակալության՝ NASA-ի 6 տոննա կշռող հետազոտական արբանյակը (որը NASA-ի կողմից տիեզերք էր ուղարկվել 1991թ.) այսօր ընկել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում՝ ԱՄՆ արևմտյան ափին։ Այս մասին հաղորդում է բրիտանական «Բի–Բի– Սի» հեռուստառադիոկորպորացիան՝ վկայակոչելով NASA-ի տվյալները:

«Բի–Բի–Սի–ն» ընդգծում է, որ ընկնելու հետևանքով զոհեր և ավերվածություններ չկան։

NASA–ի գիտնականներն ավելի վաղ կարծիք էին հայտնել, որ այդ տիեզերական արբանյակի բեկորների կընկնեն Կանադայի, Աֆրիկայի, Ավստրալիայի, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների տարածքում։ Սպասվում էր, որ մթնոլորտ մտնելուն պես՝ արբանյակի մեծ մասը կայրվի:

Որոշվել է այն վայրը, որտեղ ընկել է NASA-ի արբանյակը