Արագածում կորել է 20 հոգանոց արշավախումբ, հայտնաբերվել՝ 48 հոգանոց
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 19.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Արագած լեռան վրա, մոլորվել է 20 հոգանոց արշավախումբը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավանական դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը, ապա՝ մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 23.15-ի սահմաններում որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները Արագած լեռան վրա հայտնաբերել են 48 հոգուց բաղկացած կորած արշավախումբը` ուսանողները անվնաս իջեցվել են սարից և հանձնվել հարազատներին:










