ՏՏ գիտաժողովը Երևանում է մեկտեղել 150 գիտնականների աշխարհի տարբեր երկրներից

12:13 • 26.09.11

ԳԱԱ-ում այսօր մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT - 2011» 8-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ավելի քան 150 գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Կանադայից, Բելգիայից, Վրաստանից, Թայվանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից և Լատվիայից:

Միջոցառման բացմանը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ գիտաժողովի նպատակն է քաջալերել համակարգչային գիտության զարգացումը և նպաստել ՏՏ ասպարեզում փորձագետների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակմանը։

Գիտաժողովի աշխատաքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 30-ը: Կներկայացվի ընդհանուր առմամբ 110 զեկույց:



 

ՏՏ գիտաժողովը Երևանում է մեկտեղել 150 գիտնականների աշխարհի տարբեր երկրներից