Վիրաբույժների 90%-ը վիրահատության ժամանակ երաժշտություն է լսում
Բրիտանացի փորձագետների հարցման արդյունքում պարզվել է, որ վիրաբույժների 90%-ը վիրահատության ընթացքում երաժշտություն է լսում: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը: Հատկանշական է, որ հարցված վիրաբույժների կեսը նախընտրում է արագ երաժշտություն լսել, ինչպիսին ռոքն է:
Հարցված բժիշկների 17%-ը նախընտրում է փոփ, իսկ 11%-ը`դասական երաժշտություն: Վիրաբույժները խոստովանում են, որ երաժշտությունը նպաստում է ստեղծել խաղաղ և ներդաշնակ մթնոլորտ:
«Ամենաերաժշտասեր բժիշկները» պլաստիկ վիրաբույժներն են, իսկ ամենաքիչը վիրահատության ընթացքում երաժշտություն լսում են քթի, կոկորդի, ականջի վիրաբույժերը: Բժիշկների 15%-ը խոստովանում է, որ աշխատանքի ընթացքում քթի տակ երգում է:










