Վրաստանից Հայաստան մտնող ինտերնետի վթարված մալուխը վերականգնվել է. «ԱրմենՏել»
Այսօր, ժամը 14-ի սահմաններում Վրաստանից Հայաստան մտնող ինտերնետային վնասված մալուխը պլանային ժամկետում վերականգնվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց «ԱրմենՏել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը՝ նշելով, որ ինտերնետային կապն արդեն վերականգնվել է:
«Մեր բաժանորդներն ամբողջությամբ չէին զրկվել ինտերնետային կապից, սակայն դժգոհությունները շատ էին՝ կապված կապի արագության հետ: Պլանային ժամկետում այդ խնդիրը լուծվել է, և ինտերնետային կապը վերականգնվել է: Սակայն պետք է հասկանալ, որ տեխնիկական վերականգնումից հետո 30-40 րոպե է հարկավոր, որպեսզի կապն ամբողջությամբ վերականգնվի»,- ասաց ընկերության մամուլի քարտուղարը:










