ՏՏ լուծումների անհրաժեշտությունը կա հատկապես արտակարգ իրավիճակներում. ԳԱԱ փոխնախագահ

20:43 • 26.09.11

Հայաստանում տեղեկակատվական տեխնոլոգիաների զարգացմանը զարկ տալու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել բազային կրթությանը և ավելի ուշադիր լինել երիտասարդ կադրերի պատրաստման գործում։ Այս մասին PCNews.am-ի հետ զրույցում ասել է ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հասել ենք նրան, որ մեր գիտնականներին արդեն ճանաչում են արտասահմանում: Իսկ «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» գիտաժողովը, որն արդեն կազմակերպվում է 8-րդ անգամ, նպաստել է հայ և արտասահմանցի գիտնականների համագործակցությանը: Կատարվել են տարբեր հետաազոտություններ, որոնց մասնակցել են նաև հայ գիտնականները»,- նշել է նա։

Ըստ գիտնականի՝ ՏՏ լուծումների կիրառումն այսօր Հայաստանում անհրաժեշտ է հատկապես արտակարգ իրավիճակներում և բնապահպանության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» 8-րդ միջազգային գիտաժողովին մասնակցում են ավելի քան 150 գիտնականներ Հայաստանից ու ևս 12 երկրից:

Գիտաժողովի նպատակն է քաջալերել համակարգչային գիտության զարգացումը և նպաստել ՏՏ ասպարեզում փորձագետների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակմանը:


 

ՏՏ լուծումների անհրաժեշտությունը կա հատկապես արտակարգ իրավիճակներում. ԳԱԱ փոխնախագահ