Վիրտուալ կապիկները տպել են Շեքսպիրի պոեմը

20:59 • 26.09.11

Ամերիկացի ծրագրավորող Ջեսի Անդերսոնը պրակտիկայում ստուգել է այն վարկածը, որ կապիկները գրամեքենայի ստեղները պատահական սեղմելով, վաղ թե ուշ կկարողանան տպել Շեքսպիրի ստեղծագործությունների տեքստերը։

Ինչպես հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը, իր առջև դրված խնդիրը լուծելու համար Անդերսոնը գործի է դրել «վիրտուալ կապիկ» անունը կրող հատուկ ծրագիրը, որն անգլերենի այբուբենի տառերից բաղկացած պատահական հաջորդակություններ է «արձակում»։ Վերոնշյալ յուրաքանչյուր հաջորդականություն 9 տառից է բաղկացած, և եթե տառերի նման հաջորդականություն հանդիպում է Շեքսպիրի ստեղծագործություններում, ապա ծրագիրը պահպանում է դրանք, իսկ եթե ոչ՝ չի պահպանում։

Նախագիծը մեկնարկել է օգոստոսի 21–ին։ Սեպտեմբերի 23–ին Անդերսոնը  Twitter–ի իր միկրոբլոգում գրել էր, որ իր «վիրտուալ կապիկներին» հաջողվել է տպել Շեքսպիրի «Սիրեցյալի  բողոքը» պոեմը։ Այդ ստեղծագործությունն առաջինն էր Շեքսպիրի այն 39 ստեղծագործություններից, որոնք Անդերսոնը որոշել էր վերարտադրել «կապիկների» օգնությամբ։

Ի դեպ, Ռուսաստանում կապիկներին է վերագրվում Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը տպելու «կարողությունը»։

 

 

Վիրտուալ կապիկները տպել են Շեքսպիրի պոեմը