Ինքնապատասխանիչը վնասակար է առողջությանը
6 րոպեից ավելի օպերատորի պատասխանին սպասելը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա, հայտնում է The Daily Mail-ը: Գիտնականները ուսումնասիրել են սթրեսի աստիճանը և արյան ճնշումը այն մարդկանց մոտ, որոնք սպասում են օպերատորի պատասխանին: Պարզվում է` այն այդ ընթացքում բավական բարձրանում է:
2000-ից ավելի մասնակիցների 64% -ը հայտարարել են, որ հատկապես նյարդայնանում են այն երաժշտությունից, որը հնչում է լսափողում: Յուրաքանչյուր 5 հարցվածներից 4-ը պարզապես այդ ժամանակ դնում են լսափողը:
«Մարդն այդ ժամանակ նյարդայնանում է, արագանում է սրտի աշխատանքը, քրտնում են ձեռքի ափերը և սկսվում է գլխացավ: Այն իրական վտանգ է մարսողական համակարգի համար, մկանային ցավեր է առաջացնում, նույնիսկ վտանգում է ընկերների հետ հարաբերությունները: Մարդիկ չեն ցանկանում սպասել, նրանք ցանկանում են ստանալ հենց այս պահին և չստանալով` նրանք սկսում են նյարդայնանալ»,- նշում է հետազոտական խմբի անդամ Ռոջեր Հենդերսոնը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ 67%-ը սպասելուց նյարդայնանում է, 19%` զայրանում, 16%-ը` զգում, որ իր զանգը կարևոր չէ, արդյունքում` 70%-ը հիասթափվում է տվյալ ընկերությունից, նրանց կեսը հետո մյուսներին խորհուրդ է տալիս չհամագործակցել ընկերության հետ, իսկ մեկ քառորդը նույնիսկ խզում է պայմանագիրը:










