«Յուքոմ»–ն ունի ֆիքսված հեռախոսակապի 7 հազար բաժանորդ
«Յուքոմ» ընկերությունը ձեռք է բերել ֆիքսված հեռախոսակապի նոր համարային շարք և այժմ, բացի 060 44–ով սկսվող համարներից, բաժանորդները կարող են ստանալ 060-50, -51, -52, -53 և -54 թվերով սկսվող հեռախոսահամարներ։
Ինչպես այսօրվա ասուլիսում պարզաբանեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ 060 44 շարքի 10 հազ. համարներից 7 հազարն արդեն սպառվել էին։ Ընդ որում, համար ունեցողների 70%–ը զանգ է կատարում՝ ցանցի ներսում մեկ րոպեն 1 դրամով, դեպի այլ օպերատորների ֆիքսված ցանցեր՝ 5 դրամով, բջջային հեռախոսակապի ցանցեր՝ 28 դրամով (ավելի քան 0,7 ԱՄՆ դոլար), միջազգային զանգեր՝ սկսած 13 դրամից։










