«Յուքոմ»–ը մեծացնում է արագությունները

12:21 • 26.09.11

«Յուքոմ» ընկերությունը եռապատկել է իր օպտիկամանրաթելային կապուղիներով տրամադրվող ինտերնետ հասանելիության նվազագույն արագությունը` 1 մբ–ից հասցնելով 3 մբ–ի՝ ծառայության գինը թողնելով 8 հազար դրամ։ Այս մասին ասուլիսում հայտնեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Բացի այդ, «Յուքոմ»–ը 48–ով մեծացրել է հեռուստատեսային ծառայությունների ալիքների քանակը, որից 8-ը` HD (high definition–բարձր հստակություն) ալիքներ են։ Ալիքների ընդհանուր թիվը հասել է 124–ի։

Մեծացել է նաև ֆիքսված հեռախոսակապի տրամադրվող համարների, Tripple Play (երեքը մեկում) փաթեթների ցանկը: Նախկին մեկ փաթեթի փոխարեն տրամադրվում են «Կլասիկ», «Ռոք» և «Ջազ» փաթեթային ծառայություններ։ Ըստ Հ.Եսայանի, «Յուքոմ»–ի բաժանորդներին կտրամադրվեն GPON օպտիկական կոնվերտորներ, որոնց միջոցով բաժանորդները կունենան բնակարաններում նաև Wi-Fi ինտերնետից օգտվելու հնարավորություն։

«Յուքոմ»–ը մեծացնում է արագությունները