Կտավատի սերմերը պաշտպանում են ճառագայթումից

01:53 • 27.09.11

Քաղցկեղի ծանր ձևերի բուժումը հաճախ կապված է տրավմատիկ մեթոդներ հետ, ինչպես, օրինակ, ճառագայթային թերապիան: Սա գիտնականներին ստիպում է նոր հնարավորություններ փնտրել, որոնք կօգնեն նվազեցնել ճառագայթման վնասակար ազդեցությունը և արագացնել վերականգնման ընթացքը: 

Կտավատի սերմերը այն բնական միջոցն են, որ չափազանց օգտակար են այս ոլորտում:

Փենսիլվանիայի համալսարանի Փերլման բժշկական դպրոցի վերջին ուսումնասիրությունները բացահայտում են, որ համեստ կտավատի սերմերը ռադիոպաշտպանիչ հատկություններ ունեն (կանխարգելում են իոնացնող ճառագայթման բացասական հետևանքները), հաղորդում է The Epoch Times-ը:

Գիտնականները մկների վրա փորձարկումներ են իրականացրել և պարզել, որ կրծողները, որոնք ճառագայթահարումից առաջ և հետո սնվել են կտավատի սերմով,  ճառագայթային մահացու չափաբաժնից ողջ են մնացել և նույնիսկ առողջ վիճակում են եղել: Այժմ  կլինիկական հետազոտություններ են անցկացնում մարդկանց հետ, ովքեր ճառագայթային թերապիայով քաղցկեղի բուժում են ստանում։

Որո՞նք են կտավատի սերմի առավելությունները: Ինչպես հայտնի է, իոնացնող ճառագայթումը  նպաստում է ազատ ռադիկալների գոյացմանը, որոնք և հարձակվում են ակտիվ բաժանվող բջիջների սպիտակուցների ԴՆԹ -ի վրա:

Կտավատի սերմը հզոր հակաօքսիդանտ և հակաբորբոքային միջոց է, որը նվազեցնում է ակտիվ ռադիկալների վնասակար ազդեցության հետևանքը:

Կտավատի սերմերը պաշտպանում են ճառագայթումից