Օդի աղտոտվածությունը ամեն տարի խլում է 2 մլն մարդու կյանք
Ավելի քան 2 մլն մարդ յուրաքանչյուր տարի մահանում է օդի աղտոտվածությունից առաջացած հիվանդություններից: Այս եզրակացությանն է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը:
Զոհերի թիվը գերակշռում է ավելի շատ զարգացած, քան զարգացող երկրներում: Առավել հաճախ օդի աղտոտվածությունը ազդում է հիվանդների, ծերերի և երեխաների վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով` մթնոլորտի աղտոտվածությունը հասել է վտանգավոր աստիճանի:
Արագ զարգացող երկրներից առավել վտանգավոր են Հնդկաստանն ու Չինաստանը: ԱՀԿ-ի տվյալներով` որոշ երկրներում օդի աղտոտվածությունը 15 անգամ գերազանցում է աղտոտվածության թույլատրելի շեմը:
Ըստ ԱՀԿ-ի, եթե երկրները սկսեն ճիշտ վերահսկել շրջակա միջավայրը, հնարավոր կլինի զգալիորեն նվազեցնել այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են շնչառական հիվանդություններից, թոքի քաղցկեղից և այլն:
Այս խնդրի դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում մեքենաների փոխարեն զարգացնել էկոլոգիապես մաքուր հասարակական տրանսպորտը և հեծանիվների կիրառությունը:










