Արևի վրա բռնկումները երկրի վրա մագնիսական փոթորիկ են առաջացրել

20:45 • 27.09.11

Արեգակի վրա սեպտեմբերի 22-24-ը տեղի ունեցած մի շարք հզոր ռենտգենային բռնկումներ երկրի վրա հզոր մագնիսական փոթորկի առիթ են դարձել: Փոթորիկն առավել ակտիվ է եղել երեկ երեկոյան, տեղեկացնում է «Ռիա նովոստին»:

Ըստ ԱՄՆ-ի գիտնականների` երկուշաբթի Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 20.00-ի սահմաններում, մագնիսական ալիքների ինդեքսը կտրուկ աճել է 1-ից հասնելով 5-ի, իսկ 3 ժամ հետո հասել է 8-ի և այդ մակարդակի վրա մնացել է 6 ժամ:

Գիտնականների խոսքերով` այժմ Արեգակի վրա ակտիվ հատվածը շարժվում է արևելքից արևմուտք, իսկ սեպտեմբերի 29-ին այն կլինի մի դիրքի վրա, որն ամենահարմարն է Երկրին հարվածելու համար:
 

Արևի վրա բռնկումները երկրի վրա մագնիսական փոթորիկ են առաջացրել