Գեղարքունիքում ավտոտնակում այրվել է «Ֆոլքսվագեն Շառան»

10:38 • 27.01.12

Սևան քաղաքի 1-ին միկրոշրջանի Խաղաղության փողոցի թիվ 7 շենքին հարակից ավտոտնակներից մեկում հունվարի 26-ին`ժամը 20.47-ին հրդեհ է բռնկվել, որի արդյունքում այրվել է Բորիս Նազարյանին պատկանող «Ֆոլքսվագեն Շառան» մակնիշի 27 ՏՕ 882 պետհամարանիշի ավտոմեքենան:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության` ավտոտնակում այրվել են «Ֆոլքսվագեն Շառան», 4 անվադող (պահեստային), տնտեսական իրեր և ավտոտնակի տանիքը` 24 քմ մակերեսով:

Նախապես դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն ելնելով անհրաժեշտությունից ուղարկվել էր ևս մեկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել`21.45-ին: