Երևան-Գյումրի ավտոճանապարհին իրար են բախվել ոստիկանական Toyota Corolla-ն և «Գազ 3110»-ը
Այսօր երեկոյան ժամը 18-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Կոշ գյուղի մոտակայքում իրար են բախվել ոստիականական Toyota Corolla մակնիշի և «Գազ 3110» մակնիշի մեքենաները, ինչի արդյունքում վնասվել է ոստիկանության մեքենայի ձախ-հետևի և «Գազ 3110»-ի ձախ-դիմացի հատվածը։ Ինչպես դեպքի վայրից տեղեկացրեց ականատեսներից մեկը, հարվածի արդյունքում ոստիկանական մեքենան հայտնվել է ճանապարհից դուրս։ «Գազ 3110»-ի վրայից հանված են եղել պետհամարանիշները։









