Դաղստանում գրոհայինները 3 զինծառայողի են սպանել
Դաղստանի Կիզլյարի մարզում դաշնային ուժերի զինծառայողների և անօրինական զինված խմբերի միջև բախում է տեղի ունեցել, գրում է ՌԻԱ-Նովոստին:
Նախնական տվյալով` 3 զինծառայող է մահացել, ևս 2-ը վիրավորվել: Զինյալների վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում:
Բախումը սկսվել է այն բանից հետո, երբ առավոտյան ներքին զորքերի զինծառայողները Ուկրաինսկի գյուղի ծայրամասում հայտնաբերել էին զինյալների մի խումբ:









