Կուբանում քամիները մարդկանց զրկել են հոսանքից

13:59 • 27.01.12

Կրասնոդարի երկրամասի հարավարևմտյան հատվածի մոտ 250.000 բնակիչ առանց էլեկտրաէներգիայի է մնացել: ուժգին քամիները վնասել են հաղորդակցման լարերը, գրում է vz.ru-ն:

Քամու հզորությունը կազմել է վայրկյանում 38 մետր: Քամուց տուժել են հատկապես Անապա և Նովոռոսիյսկ քաղաքները:

Տարածաշրջանային շտաբն աշխատում է շուրջօրյա: Լրացուցիչ 10 աշխատանքային խումբ է ուղարկվել տուժած վայրեր, օրվա ընթացքում աշխատանքներին կմիանա ևս 10 խումբ:

Այս պահին աշխատում է 41 խումբ, 140 մարդ և 60 միավոր հատուկ սարքեր: