Ուկրաինացի երգիչը Եվրատեսիլն անվանել է евробомжатник
Ուկրաինացի երգիչ Վիտալի Կոզլովսկին Twitter միկրոբլոգային կայքի իր հաշվում «Եվրատեսիլ» երգի մրցույթն անվանել է «евробомжатник»:
Համեմատությունը երգիչն արել է Եվրատեսիլի ռուսաստանյան նախընտրականին մասնակցած երգչուհի Օլգա Պոլիկովայի հետ առցանց շփման ժամանակ` հարցնելով. «Դե՞, նյարդերդ ի՞նչ վիճակում են Евробомжатник-ի նախընտրականից հետո»:
Ռուսական լրատվամիջոցները հիշել են, որ ժամանակին երգիչն այդ մրցույթին մասնակցելու անհաջող փորձ է արել:









