Дом-2 հեռուստաշոուի տարածքում պայթյուն է տեղի ունեցել (տեսանութ)
Ռուսական Дом-2 հեռուստաշոուի տարածքում ուրբաթ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում երկու աշխատող ծանր վնասվածքներ են ստացել:
Հղում կատարելով իրավապահ մարմիններին`Vesti.ru կայքը հաղորդում է, որ պատահարը տեղի է ունեցել ժամը 19:00-ին, Մերձմոսկովյան պատմական Լեշկովո գյուղի տարածքում: Հեռուստաշոուին պատկանող նորակառույցի տարածքում 2 աշխատակիցները որոշել են ստուգել թե ինչ կա 2 տարի առաջ հայտնաբերված անհայտ հեղուկով տակառում:
Ավելորդ հետաքրքրասիրության պատճառով տեղի ունեցած պայթյունից տղամարդկանցից մեկի 2 դաստակները կրվել են, իսկ երկրորդը` մարմնի բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Տուժածները հոսպիալացված են:
Նախնական տվյալներով տակառում դյուրավառ հեղուկ է եղել, հավանաբար բենզին: Բանվորները, ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, բացելու պահին ծխելիս են եղել:
Հիշեցնենք, որ սա Дом-2-ի տարածքում տեղի ունեցած թվով երկրորդ պայթյունն է: Նախորդը 2011թ. ապրիլի 26-ին էր տեղի ուենցել. ինքնաշեն ռումբի պայթյունից ajd այդ ժամանակ նախագծի 2 անվտանգության աշխատակիցներ էին տուժել:









