Facebook-ը դատի է տվել Like-ն օգտագործելու համար
РИА Новости-ն, հղում անելով Reuters գործակալությանը, հայտնում է, որ աշխարհի ամենամեծ սոցիալական կայքը` Facebook-ը և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Adscend Media ընկերության դեմ` սոցկայքի օգտատերերի շրջանում Like կոճակի միջոցով սփամ տարածելու մեղադրանքով:
Հայցվորները ընկերությանը մեղադրում են օրենքը խախտելու համար, պահանջում են արգելափակել դրա աշխատանքը Facebook-ի հետ և բարոյական վնաս փոխհատուցել: Adscend-ի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել հայցը: Նման համատեղ հայցը առաջին դեպքն է, երբ ամերիկյան իշխանությունները այս ծավալներով աջակցում են սոցցանցին:
Ինտերնետում տարածված clickjacking (օգտատերի քլիքը «որսալը» և սեփական հայեցողությամբ օգտագործելը) անունը ստացած խաբեբայությունը Facebook-ում likejacking-ի վերածվել` Like կոճակի սեղմման որսում-օգտագործման:
Facebook-ից օգտվողները նման մեխանիզմով աշխատող սփամերների զոհ էին դարձել. իրենց լրահոսում նրանք տեսել էին անսովոր կամ անվայել տեսանյութեր: Այն դիտելու համար հետաքրքրված օգտատերը ստիպված էր լինում նախ սեղմել «Like» կոճակը ներքևում, ինչը նպաստում էր սփամի հետագա տարածմանը:
Դրանից հետո օգտատերը ստիպված էր լինում նաև մի քանի քայլեր էլ անել, որպեսզի ապաարգելափակի կոնտենտը` օրինակ առցանց հարցման մասնակցելով կամ գովազդային հաղորդագրություն նայելով: Սակայն իրականում յուրաքանչյուր քլիք օգտատիրոջը կամ վերահասցեավորել էր գովազդային կայք, կամ բացահայտել նրա անձնական տվյալները, ինչպես նաև օգտատիրոջը ավտոմատ գրանցել բջջային ծառայությունների:
Ի վերջո վնասաբեր հղումը ստացել են օգտատիրոջ բոլոր ընկերները:
Ըստ վաշինգտոնյան իրավաբանների` Adscend ընկերությունը այսպիսով ամսական միջինը 1,2 մլն դոլարեկամուտ է ունեցել:









