Ֆիջին կարող է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը

12:55 • 27.01.12

Ֆիջիի հանրապետությունը կարող է դառնալ  հերթական երկիրը, որ կճանաչի Աբխազիայի և Վրաստանի Ցխինվալի մարզի անկախությունը, գրում է «GHN»-ը:

Ավստրալական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս հարցով բանակցություններ կանցկացվեն ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Ֆիջի այցելության ժամանակ: Միաժամանակ, Լավրովի տեղակալ Ալեքսանդր Լուկաշեվիչը նշել է, որ ցանկացած նման որոշում ինքնիշխան երկրի իրավունքն է:

Ֆիջին կարող է դառնալ վեցերորդ պետությունը, ով կճանաչի Վրաստանի անջատողական մարզերի անկախությունը:

Հավելենք, որ Աբխազիայի և Ցխինվալիի անկախությունը ճանաչել են Ռուսատանը, Վանուատուն, Տուվալուն, Նիկարագուան և Նաուրուն: