Պուտինը կդառնա Ռուսաստանի նախագահ. Բուրջանաձե
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ներկայում ընդդիմադիր «Միասնական Վրաստան» դեմոկրատական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում «բացարձակ մեծամասնությամբ» կհաղթի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը:
«Որքան էլ Սաակաշվիլին մարազմատիկ հայտարարություններ անի, Պուտինին, ամեն դեպքում, կընտրեն նախագահ, որովհետև ի տարբերություն Սաակաշվիլիի` նա միշտ գործել է ռուսական պետության շահերից»,- թբիլիսյան «Վերսիա» թերթին տված հարցազրույցում ասել է Բուրջանաձեն:
Նրա խոսքով` Վրաստանի իշխանություններն անցել են հակառուսական հիստերիայի, որովհետև չեն ցանկանում, որպեսզի հասարակությունը տեսնի, որ «կա նույնիսկ բարդ հարցերի կարգավորման հնարավորություն Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների առկայության դեպքում»:
«Ոչ մի վատ բան չկա Պուտինի` վերջերս արած հայտարարության մեջ, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել լավագույն հարաբերությունները հաստատել վրացական հասարակության հետ: Մեր արևմտյան գործընկերները պարբերաբար ասում են մեզ, որ լավացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Բուրջանաձեն:
Ըստ ընդդիմադիր գործչի` «առանց Ռուսաստանի, Վրաստանը չի կարող լուծել Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը ու լիովին իրականացանել իր ինքնաբավությունը»:









