Փառքի ծառուղում հայտնվել են Մայքլ Ջեքսոնի մատնահետքերը (տեսանյութ)

11:05 • 27.01.12

Հոլիվուդի չինական Գրաումանի թատրոնի դիմացի փառքի ծառուղում,  հայտնվել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ձեռքերի և ոտքերի հետքերը:

Reuters գործակալության հաղորդմամբ` դրանք արել են մահացած երգչի երեխաները`օգտագործելով հոր կոշիկները և հայտնի սպիտակ ձեռնոցը, իսկ կողքին երեխաները թողել են իրենց հետքերը:

Ջեքսոնի երեխաներից բացի, ներկա են եղել նաև նրա ընտանիքի այլ անդամներ, երգիչ Ջասթին Բիբերը և հազարավոր մարդիկ:

Փառքի ծառուղում գտնվում են հազարավոր մատնահետքեր և ոտքի հետքեր, որոնք պատկանում են համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց: