Սիրիայի Հոմս քաղաքը կրկին մարտի դաշտ է դարձել. տասնյակ զոհեր

14:19 • 27.01.12

Վերջին օրվա ընթացում Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցած «սարսափելի սպանդի» հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը, հավելելով, որ զոհերի մեջ կան մանկահասակ երեխաներ: Սակայն զոհերի և վիրավորների թվի մասին ստույգ տեղեկությունները շարունակում են ստացվել, քանի որ «ողջ քաղաքում սպանություններ, հրաձգություն և պայթյուններ են եղել»:

Տեղի իրավապաշտպանների տեղեկություններով, քաղաքի առանձին թաղամասեր գնդակոծվում են հրետանային զինատեսակներից:

Այլ աղբյուներից այս տեղեկությունները հաստատել գրեթե հնարավոր չէ, քանզի սիրիական իշխանություններն արգելել են երկում օտարերկրյա լրատվամիջոցների գործունեությունն, իսկ պետական մամուլի հաղորդմամբ, անվտանգության ուժերը պայքարում են զինված ահաբեկչական խմբավորումների դեմ: