«Համեր H-2»-ից ընկել և մահացել էր ոչ թե 21-ամյա աղջիկը, այլ 22-ամյա Նարեկը

13:15 • 27.01.12

Մենք հայտնել էինք, որ այսօր կեսգիշերից մի փոքր անց՝ 00։15-ի սահմաններում, Երևան քաղաքի 21-ամյա մի բնակչուհի Երևան-Սևան ճանապարհի 3-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ, վայր է ընկել «Համեր H-2» մակնիշի ավտոմեքենայի ոտնակի վրայից և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ և մահացել է։ Պարզվում է, որ իրականում 21-ամյա աղջիկը եղել է մեքենայի վարորդը, իսկ մահացողը 1990 թ. ծնված Նարեկ Զ.-ն է։ Թյուրիմացության պատճառը Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած սխալմունքն է, որն ավելի ուշ շտկվել է։

Ներողություն ենք խնդրում մեր ընթերցողներից թյուրիմացության համար։

Ոստիկանությունից հայտնում են նաև, որ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: