21-ամյա բնակչուհին վայր է ընկել «Համեր H-2»-ից և մահացել հիվանդանոցում

12:19 • 27.01.12

Հունվարի 27-ին, ժամը 00:15-ի սահմաններում, Երևան քաղաքի 21-ամյա մի բնակչուհի Երևան-Սևան ճանապարհի 3-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ, վայր է ընկել «Համեր H-2» մակնիշի ավտոմեքենայի ոտնակի վրայից և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ըստ ոստիկանության ամփոփ հաղորդագրության` տուժածը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: