Կահիրեում ցուցարարները ժամանակավորապես գրավել են Սիրիայի դեսպանատունը

21:40 • 27.01.12

Եգիպոսի մայրաքաղաք Կահիրեում ցուցարարներին հաջողվել է որոշ ժամանակով գրավել Սիրիայի դեսպանատունը, այս մասին հաղորդում է BBC-ն:

Տասնյակ մարդիկ դռները և պատուհանները ջարդելով, ներխուժել են դիվանագիտական առաքելության տարածք: Մի փոքր անց, նրանց դեսպանատան տարածքից դուրս են բերել Եգիպտոսի անվտանգության ծառայության աշխատակիցները:

Միևնույն ժամանակ Եգիպտոսի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ հավաքվել են Թահրիր հրապարակում` տոնելու նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին գահընկեց անելու մեկամյակը: