Բաղդադում հուղարկավորության ժամանակ պայթյուն է որոտացել
Բաղդադում պայթյուն է տեղի ունեցել: Առնվազն 28 մարդ զոհվել է, ևս 50-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է Agence France-Presse-ը:
Ականատեսների վկայությամբ` ականապատ մեքենան մխրճվել է Զաֆրանիա շրջանում անցկացվող հողարկավորության թափորի մեջ, որը լի է եղել շիա մուսուլմաններով: Նրանք հավաքված են եղել իրենց միահավատ Մուհամմադ ալ Մալիկին հուղարկավորելու համար (նրան և նրա ընտանիքին սպանել էին նախօրեին):
Ահաբեկիչների հարձակումներից Իրաքում տարվա սկզբից ավելի քան 200 մարդ է մահացել: Սունիները, ովքեր հնարավություն չունեն քաղաքական պայքար մղել իշխանության գլուխ բարձրանալու համար, ահաբեկչական գործողություններ են կատարում:









