Իսրայելը դեռ ռազմական հարված չի հասցնի Իրանին

12:23 • 27.01.12

Իսրայելը դեռ չի պատրաստվում ռազմական հարված հասցնել Իրանին, քանի որ դեռ չեն կիրառվել բոլոր խաղաղ միջոցները` միջուկային խնդիրի լուծման համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի Արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ Աննա Ազարին, գրում է interfax.ru-ն:

«Կարծում ենք, որ դեռ չեն կիրառվել բոլոր խաղաղ մեթոդները: Մենք կարծում ենք, որ պետք է ճնշում գործադրել պատժամիջոցների օգնությամբ, ՄԱԿ-ի որոշումներով», - ասել է նա:

«Եթե ցանկանանայինք ռազմական գործողություններ կատարել, ապա այսքան էներգիա չէինք ծախսի այլ մեթոդների կիրառման վրա», -հավելել է մեկ այլ իսրայելացի պաշտոնյա: