Մեկնարկել է Մարգար Օհանյանի գործով դատական հերթական նիստը

12:01 • 27.01.12

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց ճանապարհային ոստիկանության (ՃՈ) նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը:

Դատարան են ներկայացել գործով անցնող մեղադրյալներ Ստեփան Կարախանյանը, Արա Լևոնյանը, Սամվել Մախմուրյանը և ինքը` Մարգար Օհանյանը:

Դատարաում այս պահին վկայությամբ է հանդես գալիս ՉՈ աշխատակից, ոստիկանության գնդապետ Եղիշե Ենգիբարյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ՃՈ նախկին պետը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացված խոշոր չափաքանակի բենզին, դրանով պետությանը հասցնելով 160 միլոն դրամի վնաս: