Առաջին ֆուտբոլիստը Time-ի շապիկին, բայց «ամերիկյան վերապահումով»
Աշխարի լավագույն ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնվել է Time ամսագի շապիկին։ Սա առաջին դեպքն է, երբ Time-ի շապիկին ֆուտբոլիստ է հայտնվում։
Սակայն հեղինակավոր ամսագրի ոչ բոլոր տարբերակներն են Մեսիին արժանացել այդ պատվին։ Մասնավորապես ամսագրի ամերիկյան տարբերակը թողարկվել է առանց Մեսսիի։:
Time-ի ամերիկյան տարբերակը Մեսսիի նկարի փոխարեն նախընտրել է մարդու ինտրավերտ տեսակի մասին հոդվածի աբստրակտ նկարը: Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ում ֆուտբոլով, ինչպես իրենք են անվանում՝ soccer-ով հետաքրքրվողները շատ քիչ տոկոս են կազմում:
Time-ի հոդվածում ամսագրի մասնագետները փորձում են ներկայացնել Մեսսիի դերը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Խոսում են արդեն սովորական դարձած Մեսսի-Ռոնալդու հակամարտության մասին ու երիտասարդ արգենտինացուն համեմամտում իր հայրենակից Մարադոնայի հետ:
«Այսօր ակումբային ֆուտբոլը մեծ տեղ ունի, և Մեսսին Չեմպիոնների լիգայի արքան է: Այդուհանդերձ, ամենակարևոր մրցաշարը մնում է աշխարհի առաջնությունը, և Մեսսիին մնում է կատարել վերջին կարևոր քայլը' հաղթել աշխարհի առաջնությունը, որ վերջնականապես դասվի լեգենդների թվին: Այդ դեպքում արդեն անգամ Time-ը չի կարող նրան տեղ չհատկացնել շապիկին»,- ավելի վաղ հայտարարել է World Soccer-ի խմբագիր Գևին Հեմիլթոնը:









