Մեկնարկել է ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված համերգային շոու-երեկոն

18:05 • 27.01.12

Քիչ առաջ, Կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ) մեկնարկել է ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգային միջոցառումը:

Հրավիրվածներին մինչ համերգային սրահ մտնելը սպասվում էր անակնկալ. միջոցառման կազմակերպիչները ՄՀՀ աստիճանների արանքում գտնվող տարածքում բեմականացրել էին նախադեպը չունեցող շոու ծրագիր:

Ինչպես տեղից հաղորդում է Tert.am-ի թղթակիցը, տարածքի առաջին հատվածն ընդգրկել է հին հայկական ոճով կառուցված պարիսպ, իսկ պարսպի ներսում ընթանում է հայ մարտիկիների մենապայքար` թրերով:

Երկրորդ մասում ընդգրկած է խորհրդանշական լիճը, որտեղ տեղակայված է հայկական նավը` հայ իշխանների և ռազմիկների ներկայությամբ: Վերջնամասում գտնվում է ժողովուրդը: Այստեղ էլ իշխում է հին հայկական կենցաղը, ինչպես տեղադրված են հայ ֆիդայինների նկարներ:

Ամենավերջում գտնվում է եկեղեցի, որտեղ ժողովուրդը ծաղիկներ է տեղադրում ի հիշատակ զոհված զինծառայողների:
Համերգային ծրագրին մասնակցում են ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: