Ցվետանա Պասկալևան դեմ չէ ստանալ ՀՀ քաղաքացիություն և սպասում է առաջարկի

13:26 • 27.01.12

Արցախյան գոյամարտում մեծ դեր ունեցած բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ ու օպերատոր Ցվետանա Պասկալևան դեմ չէ ստանալ Հայաստանի քաղաքացիություն:

Այսօր լրագրողների հետ հանդիպամանը նա նշեց, որ մինչ այսօր չի ստացել քաղաքացիություն ոչ թե այն պատճառով, որ չի ցանկացել, այլ պարզապես սպասել է նման առաջարկի:

«Ինձ համար մեծ պատիվ կլիներ որպես նվեր ստանալ Հայաստանի քաղաքացիություն, սակայն կարծում եմ, որ դա ես չպետք է առաջարկեմ»,- նշեց նա: