Սոչիում սողանքից տներ են քանդվել (տեսանյութ)
Սոչիի մերձակայքում գտնվող Բարանովկա գյուղում տեղի ունեցած սողանքի արդյունքում քանդվել է 35 տուն: Ավելի քան 150 մարդ մնացել է անօթևան` տեղեկացնում է Life News-ը, հավելելով, որ հիմնականում աղետից տուժել են Հայկական, Չերեշնևի և Կոմբինատովսկա փողոցների բնակիչները:
Սոչիի փրկարար ծառայության աշխատակիցների տեղեկացմամբ` աղետի վայրի բոլոր բնակիչները տարհանվել են:
Տուժածները հայտնել են, որ տարօրինակ ձայներից արթնացել են ու խուճապահար դուրս եկել տանից:
«Կարծեցինք, թե երկրաշարժ է, պահարանն ընկավ, զուգարանում սալիկները պատից պոկվեցին: Շատ սարսափելի էր»,- ասել է տուժածներից մեկը:
Նշենք նաև, որ մասնագետները զգուշացրել են, որ այդ տեղանքում նմանատիպ սողանքներ դեռ հնարավոր են:









