Ց.Պասկալևայի ֆիլմերը կներկայացնեն ԼՂ պատերազմի մասին իրականությունը
Բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևան փետրվարի 16-ին կսկսի համաշխարհային շրջայց և կներկայացնի իր 7 ֆիլմերից բաղկացած «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը, որի նպատակն է աշխարհին ներկայացնել ղարաբաղյան պատերազմի մասին իրականությունը:
Այսօր հայոց բանակի հիմնադրման 20-ամյակի առիթով հրավիրված ասուլիսին Պասկալևան տեղեկացրեց, որ 6 լեզուներով պատմող վավերագրական ֆիլմաշարի շրջայցը կմեկնարկի հեղինակի հայրենքից՝ Բուլղարիայից, ապա արդեն ֆիլմերը կցուցադրվեն նաև Հունաստանում, Ֆրանսիայում, Ռուսատանում և այլ երկրներում:
«Իմ պատմությունը Հայաստանի հետ սկսվել է դժվար շրջանում, երբ հայկական բանակն էր կազմավորվում, երբ Ղարաբաի համար ծանր շրջան էր»,- ասաց նա:
Ցվետանա Պասկալևան, ներկայացնելով իր մասնակցությունը պատերազմին, նշեց. «Ես որպես վավերագիր նախ պետք է կարողանայի գոյատևել, ապա նաև ներկայացնել այն հերոսությունները, որ տեղի էին ունենում մարտի դարշտում: Այդ հերոսները ստիպեցին ինձ համակրել հայերին ու Հայաստանը»,- բացատրեց նա:
Բուլղարացի լրագրողը խոսեց նաև պատերամի ժամանակ ադրբեջանական զերքերի թվային առավելության մասին. «Այդքան փոքրաթիվ ուժով Հայաստանը կարողացավ ստեղծել այն անվտանգությունը, որն այսօր կա և հենց այդ ուժն էլ ստիպեց 1994թ. Ադրբեջանի խնդրանքով հրադարարի պայմանագիր ստորագրել՝ աշխարհին ապացուցելով, որ թշնամու առավելությունը որոշիչ չէ, այլ որոշիչ է այն, որ դու պաշտպանում ես քո հողը»:
Պասկալևայի համոզմամբ՝ այսօր Հայկական բանակն աշխարհի ամենամարտունակ և պրոֆեսիոնալ կառույցներից է:
Բուլղարացի լրագրողը նկատում է, որ հաղթած լինելով արցախյան պատերազմում, , Հայաստանը պարտվում է տեղեկատվական պատերազմում:
«Հայաստանն այստեղ ետ է մնում, որովհետև իրենց ձեռքում ունենալով ամբողջ՝ պատմական ու իրավական ճշմարտությունը փաստերով, հայերին թվում է, թե բոլորը գիտեն այդ իրականությունը, սակայն դա այդպես չէ: Ադրբեջանը հորինելով ինչ-որ պատմություններ, դրանք ամեն օր կրկնում է տարբեր միջոցներով, իսկ նա, ով խնդրին բոլորովին ծանոթ չէ, կարծում է, թե հենց Հայաստանն է ագրեսորը»,- բացատրեց նա նա և կոչ արեց օգտագործել հնարավորւոթյունները և բարձարաձայնել ճշմարտության մասին:
Խոսելով բանակում վերջին շրջանում տեղի ունեցող միջադեպերին`Պասկալևան խնդրեց այս հարցում զգուշություն ցուցաբերել և առիթ չտալ վնասելու ազգային անվտանգությունը:










