Թբիլիսիում Թումանյանի տունը գնորդ ունի և մտադիր է այն նվիրել հայ համայնքին

10:12 • 27.01.12

Լուսանկարը` «Երկիր մեդիայի»

Հովհաննես Թումանյանի ծոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ մեծ բանաստեծի` Թբլիսիում գտնվող տունն արդեն գնորդ ունի, ով գործարքից հետո մտադիր է այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:

Ըստ Մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության` Վարչապետի հանձնարարականով ՀՀ արտգործնախարարը բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ կքննարկի այն համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը:

Խորհրդակցությանը մասնակցել են մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: